Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
21-րդ դարում դուք ոչ մի գաղտնիք չունեք, պապայի արև՝ մենք ձեր անձնական տվյալները չգիտենք. Փաշինյան
«Ես պաշտոնապես ասում եմ, ժողովուրդ ջան, բոլորիդ բոլոր անձնական տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում են, 21-րդ դարում դուք ոչ մի գաղտնիք չունեք»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բջջային հեռախոսների IMEI կոդերի վերահսկողության նախաձեռնությանը։
Նա շարունակեց. «Այդ գաղտնիքներն ազնիվ խոսքի վրա է, որ հորս արև, հավատացեք, մենք ոչ ձեր մեսիջները, ոչ ձեր ձայնայինները, ոչ ձեր երաժշտության, ոչ սննդի նախընտրությունները, ազնիվ խոսք, պապայի արև, ընդհանրապես չգիտենք: Բոլորն ասում են՝ դե պարզ է, որ չգտեն, բայց հենց պետությունն ասում է՝ լսեք, այս բջջային հեռախոսը ոնց եք բերել, հոպ՝ մեր անձանկան տվյալները հավաքեցին»։
Ըստ Փաշինյանի, այն, որ այդ հավաքված ինֆորմացիան կարող է գլոբալ օգտագործվի պետության և ժողովրդի դեմ, բացարձակապես ոչ մեկին չի հետաքրքրում։
«Օտարերկրյա արտադրության սմարթ-հեռախոսներ, սմարթ-կոշիկ, սմարթ-կոստյում, սմարթ-ակնաջակալ, ամեն ինչ կրում են, իրենց բոլոր տվյալները մեջը գրում են, ոչ մեկ չի ասում՝ լսի, կարո՞ղ է ուրիշ տեղերում այս մեր տվյալը կարդում են, բայց որ սեփական երկրում ասում են՝ հեռախոսը, որ ներմուծում եք, պետք է համոզվենք՝ մաքսանենգ ճանապարհով է, թե ոչ, հոպ՝ մեր անձնական տվյալները:
Այն, որ այդ հավաքված ինֆորմացիան կարող է գլոբալ օգտագործվի պետության և ժողովրդի դեմ, բացարձակապես ոչ մեկին չի հետաքրքրում։ Հենց իր պետությունն ասում է՝ այս մաքանենգությանը պետք է վերջ տալ, ասում են՝ հոպ, անձնական տվյալները։ Այս ի՞նչ հակասություն է, ես չեմ հասկանում»։