Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարձակվող Էդուարդ Սպերցյանը դիմել է «Ալ-Ահլի»-ի երկրպագուներին։ Նա նշել է, որ Ջիդդա է եկել գավաթների համար և ամեն ինչ կանի դրանք նվաճելու համար։
«Ես անհամբեր սպասում եմ ձեր էներգիային։ Եկեք պատմություն կերտենք», - գրել է Սպերցյանը սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Սա նրա առաջին տեղափոխությունն է այլ ակումբ։ Սպերցյանի տրանսֆերը «Կրասնոդարի» ամենաթանկ տեղափոխությունն էր։ Transfermarkt-ի տվյալներով՝ «Ալ-Ահլին» ռուսական ակումբին վճարել է 21,9 միլիոն եվրո։
Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում խաղացել է 2018 թվականից՝ 2024/25 մրցաշրջանում նվաճելով Ռուսաստանի առաջնությունը։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 30 խաղ՝ խփելով 13 գոլ և կատարելով 16 գոլային փոխանցում։