«Tesla»-ն, Դիլիջանի 4–րդ ոլորանից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին. Կան վիրավորներ
Իրավունք
23:20 09/07/2026
Հայաստան

«Tesla»-ն, Դիլիջանի 4–րդ ոլորանից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին. Կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 9–ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16.50–ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Դիլիջան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում 4–րդ ոլորանից գլորվելով ու բախվելով ծառերին, հայտնվել է 5–րդ ոլորանում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ  ավտոմեքենան կողաշրջվել է։ Վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիբանդանոց։

Տեղում նաև բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1 հոգու, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գորերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ–փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, վարչության պետի տեղակալ Արա Ենգիբարյանի և Դիլիջանի հրշեջ–փրկարարական ջոկատի պետի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոնիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder