Մեկ շուկայից կախվածություն չպետք է ունենանք, սա նաև ՀՀ ինքնիշխանության, անկախության ամրապնդման ճանապարհ է. Փաշինյան
Քաղաքական
11:47 09/07/2026
Հայաստան

Մեկ շուկայից կախվածություն չպետք է ունենանք, սա նաև ՀՀ ինքնիշխանության, անկախության ամրապնդման ճանապարհ է. Փաշինյան

«Մենք ժամանակ ունենք առաջիկա մեկ տարվա ընթացքում պատրաստվել  այն իրավիճակին, որ մենք արտահանումները՝ ծիրան և մյուս գյուղմթերք, մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի որևէ մեկ շուկայից անհամաչափ  կախվածություն չունենանք»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ սա ի կատարումն «իրական Հայաստանի» գաղափարախոսության այն թեզի, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածության։

«Եթե մենք տասնյակ շուկաներ որևէ բան արտահանում ենք, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող մեր շուկայի վրա ազդել։ Ընդհանրապես, բոլոր ապրանքատեսակների և ամեն ինչի պարագայում պետք է գործենք այս տրամաբանությամբ, սա նաև Հայաստանի ինքնիշխանության, անկախության, պետականության ամրապնդման ճանապարհ է», ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ տնտեսվարողները հարմարվողականություն պետք է ցուցաբերեն, յուրաքանչյուր շուկա ունի իր պահանջների, ճաշակների բանաձևերը. «Մեր տնտեսվարողները պետք է հարմարվեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder