Ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից. Բայրամով
Քաղաքական
10:24 09/07/2026
Տարածաշրջան

Ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից. Բայրամով

«Ադրբեջանը կատարել է իր բոլոր պարտավորությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման համար»,- այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա  հիշեցրել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է և հրապարակվել։

«Ադրբեջանական կողմի դիրքորոշումն այս հարցում հիմնարար է: Նախագահ Իլհամ Ալիևն արդեն իսկ արտահայտել է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից: Դրանից հետո կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր», - ասել է արտգործնախարարը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder