Փաշինյանն օր-օրի ձախողվելու է, լինելու է տրիգեր, որն ընդդիմությունն օգտագործելու է. Սամվել Կարապետյան
Քաղաքական
17:11 09/07/2026
Հայաստան

Փաշինյանն օր-օրի ձախողվելու է, լինելու է տրիգեր, որն ընդդիմությունն օգտագործելու է. Սամվել Կարապետյան

«Նիկոլ Փաշինյանն օր-օրի ավելի է ձախողվելու, լինելու է տրիգեր, որն ընդդիմությունն օգտագործելու է»,- նախքան դատական նիստը լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նա նշեց, որ ժամանակ չի կարող նշել։

«Բայց ես տեսնում եմ իշխանության քայլերը, կորցրել են իրականության զգացողությունը, չեն հասկանում, թե են անում։ Իրենք շարունակում են ստերով կերակերել մեր ժողովրդին, բայց դրան վերջ կա։

Շատ ակտիվ գործելուց՝ շատ սխալներ են թույլ տալիս։ Մենք սպասում ենք այդ սխալները կլինեն ճակատագրական, այդ օրը ընդդիմությունն իր խոսքը կասի»,- ասաց ընդդիմադիր ուժի առաջնորդը։ 

Հարցին՝ գուցե այդ սխալները ճակատագրական լինե՞ն երկրի համար, Ս.Կարապետյանը պատասխանեց. «Մենք կկանգնեցնենք դա»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder