Ստամբուլում Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վնասել են գերեզմաններ ու աղբյուրը
Հասարակություն
15:44 09/07/2026
Տարածաշրջան

Ստամբուլում Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վնասել են գերեզմաններ ու աղբյուրը

Հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին անհայտ անձը մուտք է գործել Բաղլարբասի թաղամասի գերեզմանատուն և վնասել 6 գերեզման և աղյուրը։ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն հաղորդմամբ,  այս մասին հայտնել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սկյուտար շրջանի Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհուրդը։

Նշվում է, որ դեպքը խորապես մտահոգել է համայնքի անդամներին։ Թաղային խորհուրդը դիմել է պատկան մարմիններին, որոնք քայլեր են ձեռնարկել անձի ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Պատրիարքությունը դատապարտում է հայկական համայնքի սրբազան արժեքների և գերեզմանների դեմ գործած հարձակումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder