Վրաստանը «գովում է» Թուրքիայի, նաև՝ Հայաստանի աշխատավարձերը
Տնտեսություն
20:21 09/07/2026

Վրաստանը «գովում է» Թուրքիայի, նաև՝ Հայաստանի աշխատավարձերը

Վրաստանի հարևան երկրների շարքում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը գրանցվում է Թուրքիայում, իսկ ամենացածրը՝ Ադրբեջանում։

jnews.ge-ի փոխանցմամբ՝ սա բխում է Numbeo-ի թարմացված վիճակագրությունից, որը ամփոփում է 99 երկրների տվյալները։

Մասնավորապես, Թուրքիան վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 48-րդ տեղը՝ 1070 դոլար միջին ամսական աշխատավարձով։ Ադրբեջանը զբաղեցնում է 81-րդ տեղը՝ 455 դոլար ամսական աշխատավարձով։

Հարևան երկրների շարքում, Ադրբեջանից հետո, Վրաստանն ունի ամենացածր միջին աշխատավարձը։ Երկիրը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 74-րդ տեղը՝ 557 դոլար միջին ամսական աշխատավարձով։

Հայաստանը զբաղեցնում է 59-րդ տեղը՝ 757 դոլար միջին ամսական աշխատավարձով, իսկ Ռուսաստանը՝ 55-րդ տեղը՝ 900 դոլար միջին ամսական աշխատավարձով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder