Այդ տեսարանները չեմ տեսել, դրանք ինձ չեն հետաքրքրում. Փաշինյանը՝ Ծառուկյանին ձերբակալելու մասին
Քաղաքական
12:50 09/07/2026
Հայաստան

Այդ տեսարանները չեմ տեսել, դրանք ինձ չեն հետաքրքրում. Փաշինյանը՝ Ծառուկյանին ձերբակալելու մասին

«Ես ձեզ համար նորություն ունեմ, ես ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, որովհետև դրանք ինձ չեն հետաքրքրում»,- կառավարության նիստի հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ձերբակալության ժամանակ գետնին գցելուն։

Նա շարունակեց. «Ընդհանրապես, գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում։ Դրանք ինձ հետաքրքիր չեն։

Իսկ ինչ վերաբերվում է ասֆալտին փռելուն և ոչ միայն փռելու հրահանգներին՝ այդ հրահանգները տրվել են շատ վաղուց և հարց է, թե ինչո՞ւ այդ հրահանգները մինչև հիմա չեն կատարվել։ Այսինքն հարցը այդտեղ է՝ ինչո՞ւ այդ հրահանգները նախկինում չեն կատարվել:

Ինչ որ ասել եմ, ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետև Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder