Նորակառույց մանկապարտեզի զուգարանակոնքի վրադիրները ջուրդուփշուր եղած էին, հրահանգել եմ տնօրենին ազատել. Փաշինյան
Քաղաքական
12:30 09/07/2026
Հայաստան

Նորակառույց մանկապարտեզի զուգարանակոնքի վրադիրները ջուրդուփշուր եղած էին, հրահանգել եմ տնօրենին ազատել. Փաշինյան

«Նորակառույց մանկապարտեզներից մեկն էի այցելել, ականատես եղա՝ զուգարանակոնքի վրադիրները կամ ջուդուփշուր եղած էին, կամ ընդհանրապես գոյություն չունին, սանհանգույցը վատ սանիտարահիգիենիկ պայմաններում էին»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ հրահանգել է այդ մանկապարտեզի տնօրենն ազատվի աշխատանքից։ 

«Ուզում եմ այս գլխից ասել՝ չնախատեսված այցեր եմ կատարելու ամենատարբեր տեղեր՝ դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, զորամասեր։ Երբ նման բաներ տեսա, պատասխանատուները չեն աշխատելու, ազատվելու են աշխատանքից»,- ասաց Փաշինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder