Գերմանացի բժիշկը որոշել է փրկել իր հիվանդներին տառապանքներից ու uպшնել է նրանց
Առողջություն
13:33 09/07/2026
Աշխարհ

Գերմանացի բժիշկը որոշել է փրկել իր հիվանդներին տառապանքներից ու uպшնել է նրանց

Պալիատիվ խնամքի гերմանացի բժիշկը դատապարտվել է ցմահ ազատազրկման իր 15 հիվանդների սպանության համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Բեռլինի դատարանը 41-ամյա Յոհաննես Մ.-ին, Գերմանիայի անձնական կյանքի գաղտնիության օրենքներին համապատասխան մեղավոր է ճանաչել 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսը 12 կնոջ և 3 տղամարդու սպանության մեջ։

Իշխանությունները կարծում են, որ մահվան այս դեպքերը այսբերգի միայն երևացող մասն են։ Դատախազներն այժմ հետաքննում են բժշկի հետ կապված տասնյակ այլ միջադեպեր։ Նրա զոհերը 25-94 տարեկան մարդիկ են։ Ըստ վկաների,  նրանք բոլորը ծանր վիճակում էին, բայց որ նրանց մահը անխուսափելի չէր։ Մեղադրող կողմը  նշել է, որ տնային այցելությունների ժամանակ բժիշկը հիվանդներին տվել է տարբեր դեղամիջոցների մահացու չափաբաժին՝ առանց նրանց համաձայնության։

Կան նաև վկայություններ, որ նա փորձել է հրդեհային իրավիճակներ ստեղծել՝ հետքերը թաքցնելու համար։

2024 թվականի հուլիսին՝ ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ, դատախազները հայտնել էին, որ բժիշկը մեկ օրում սպանել է երկու հիվանդի՝ 75-ամյա մի տղամարդու Բեռլինի կենտրոնում գտնվող իր տանը և մի քանի ժամ անց՝ 76-ամյա մի կնոջ հարևան թաղամասում, ապա փորձել է հրկիզել կնոջ տունը, բայց չի կարողացել։

Մոտ մեկ տարի տևած դատավարության մեծ մասի ընթացքում բժիշկը ոչինչ չի ասել, սակայն անցյալ ամիս նա խոստովանել է, որ սպանել է իր ծանր հիվանդներից տասներկուսին։ Նա դատարանին ասել է, որ համոզել է իրեն, որ ճիշտ բան է անում՝ փրկելով նրանց տառապանքից և թուլությունից։

«Այս ամբողջ ընթացքում ես կարծում էի, որ սա բոլորի համար լավագույն բանն էր», - ասել է նա՝ ներողություն խնդրելով պատճառված բոլոր տառապանքների համար։

Իշխանությունները կասկածում են նրան այլ հիվանդների սպանության մեջ։ Դատախազները ներկայումս հետաքննում են ևս 76 դեպք։

Եթե հետագայում այդ դեպքերը ապացուցվեն, և նա մեղավոր ճանաչվի, դա կլինի Գերմանիայի պատմության մեջ սերիական սպանությունների ամենամեծ դեպքերից մեկը։

Բժշկի ամենաերիտասարդ զոհը 25 տարեկան էր։ Դատարանը որոշել է, որ բժշկի մեղքը չափազանց լուրջ է, բժիշկը կկալանավորվի հետաքննությունից հետո, նրան ցմահ արգելվել է  բժշկական գործունեությամբ զբաղվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder