Մինչև 5 տարեկան երեխաները հաճախ աշխարհը ճանաչում են առարկաները բերանը տանելով, ինչը կարող է վտանգավոր լինել առողջության և կյանքի համար
Առողջություն
21:30 09/07/2026
Հայաստան

Մինչև 5 տարեկան երեխաները հաճախ աշխարհը ճանաչում են առարկաները բերանը տանելով, ինչը կարող է վտանգավոր լինել առողջության և կյանքի համար

Մինչև 5 տարեկան երեխաները հաճախ աշխարհը ճանաչում են առարկաները բերանը տանելով։ Այս սովորությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել երեխայի առողջության և կյանքի համար:

Առողջապահության նախարարությունից նշում են, որ նման դեպքերի մեծ մասը հնարավոր է կանխել ճիշտ հսկողության և անվտանգության կանոնների պահպանման միջոցով։

.Մանր առարկաները, մետաղադրամներն ու կենցաղային մարտկոցները պահել երեխաների համար բացարձակ անհասանելի և փակ վայրում:

. Գնել միայն երեխայի տարիքին և զարգացմանը համապատասխան անվտանգ խաղալիքներ, որոնք չեն մասնահատվում:

. Խուսափել տանը մագնիսներ կամ ջրային գնդիկներ ունենալուց:

. Ցանկալի չէ գնել կոճակ-մարտկոցներով աշխատող խաղալիքներ: Եթե տանն արդեն կան այդպիսիք, ապահովել, որ մարտկոցի հատվածը լինի ամուր փակված և անհասանելի երեխայի համար:

Նույնիսկ եթե չեք տեսել, թե ինչ է կուլ տվել երեխան, սակայն նրա մոտ առկա են հետևյալ ախտանիշները, անհապաղ դիմել մասնագետի.

✅ առատ թքարտադրություն ,

✅ կուլ տալու դժվարություն կամ հրաժարում սննդից/ջրից,

✅ հանկարծակի առաջացած հազ,

✅ անդադար հազ կամ շնչառության խնդիրներ,

✅ ցավ կրծքավանդակում, պարանոցում կամ որովայնում,

✅ շարունակական փսխում կամ արյուն` փսխման զանգվածի կամ կղանքի մեջ:

«Եթե կասկածում եք, որ երեխան ինչ-որ բան է կուլ տվել կամ շնչել, երբեք մի՛ փորձեք ինքնուրույն՝ մատներով կամ այլ իրերով հեռացնել, քանի որ կարող էք առարկան ավելի խորը հրել և փակել շնչուղիները:

Հիշե՛ք, որ մեծահասակների պարտականություններից մեկն էլ երեխայի անվտանգ միջավայրի ապահովումն է: Եղե՛ք ուշադիր, կանխարգելե՛ք վտանգը ժամանակին և անհրաժեշտության դեպքում անհապաղ զանգահարեք շտապօգնություն»,- նշել են առողջապահության նախարարությունից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder