Հուլիսին Նիկոլայը ստացավ Պեկինում ուսման վկայական, Աննա Հակոբյանը՝ ո՞չ
Քաղաքական
18:23 09/07/2026

Հուլիսին Նիկոլայը ստացավ Պեկինում ուսման վկայական, Աննա Հակոբյանը՝ ո՞չ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կրտսեր որդին՝ Նիկոլայը, ստացել է կենսատեխնոլոգիայի վկայական Պեկինի համալսարանում: Բելառուսի նախագահը մասնակցել է ավարտական ​​​​արարողությանը Չինաստան կատարած այցի ժամանակ։

«Կենսատեխնոլոգիան» Պեկինի համալսարանի և Բելառուսի պետական ​​​​համալսարանի համատեղ կրթական ծրագիր է: Նիկոլայ Լուկաշենկոն ծրագրի 25 շրջանավարտներից մեկն է:

Որքան են հայ ուսանողները Պեկինում շրջանառվել, չի հայտարարվում։

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը անցյալ տարի սեպտեմբերին  մեկնել էր Չինաստան՝ երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)

Այս հայտարարությունը մեկ տարի առաջ էր, 2025 թվականի հունիսին։ 

Աննա Հակոբյանի ՀԺ-ն ասում էր, որ նա Չինաստանում մասնակցում է ուսումնական ծրագրի։  Գնալուց հետո Ա. Հակոբյանը լուսանկար հրապարակեց՝ դասարանում կիսանստած   ընթերցում։

Այդ դիրքը որքան էր օգնում չինական փիլիսոփայության մեջ խորանալ՝ հասկանալի չէր։ Տպավորություն էր, որ Ա. Հակոբյանը ԱՄՆ-ում է դասերի,  որտեղ ոտքերը սեղանին նստելը ընդունելի է, գոնե՝ ֆիլմերով։  

Տեսանյութ տարածեց նաև Փաշինյան Նիկոլը, թե ինչպես է մսերը շամփուրների վրա տանում բակ՝ խորովելու համար, Ա. Հակոբյանի՝ Չինաստանից գալը նշելու։ 

Նշենք նաև, որ Չինաստանը հնարավորություն տվեց Աննա Հակոբյանին լուսանկարվել Էրդողանի ու Ալիևի կանանց հետ, և վկայականի հարցը չկարևորենք;



Հենվելով սկզբունքին՝  «կրթվելւ նորաձև է», ստացա՞վ արդյոք Փաշինյանի կինը վկայական   Պեկինում,  խորանո՞ւմ է չինական փիլիսոփայության հիմքերի, այդ թվում՝ կոնֆուցիոսականության, չի հայտարարվել, ինչպես և չի հայտարարվել ուսումը շարունակելու մասին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder