Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 8-ին քննիչները՝ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ գնացել են Ծառուկյանի տուն՝ կոկորդիլոսների հետեւից՝ նրանց էլ Կենդանաբական այգի տեղափոխելու նպատակով։
Գիշատիչներից մեկը «չհանդուրժելով» ստեղծված իրավիճակը՝ փորձել է «հոշոտել» իրեն մոտեցած աշխատակիցներից մեկին, սակայն նա պլստացել է կենդանու ճանկերից․ կոկորդիլոսը հասցրել է կծել նրան։ Վերջինիս Շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
ՆԳ նախարարությունից ԶԼՄ-ներին հայտնել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։