Ավտովթարից բեռնատարում բարձված քարերը փակել են ճանապարհի երթևեկելի գոտին
Հասարակություն
18:53 09/07/2026

Ավտովթարից բեռնատարում բարձված քարերը փակել են ճանապարհի երթևեկելի գոտին

Սյունիքի մարզում, Տաթև-Լծեն  խաչմերուկում, ըստ shamshyan.com-ի, 36-ամյա վարորդը   բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։ Հեղինակը նշում է, որ օպերատիվ են գործել փրկարարները ու պարեկները։  Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բեռնատարում բարձված քարերը թափվել են և ամբողոջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի գոտուց, և այն դարձել է միակողմանի երթևեկելի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder