Դա մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքից 105 թեկնածուի ինքնաբացարկի մասին
Քաղաքական
16:17 09/07/2026
Հայաստան

Դա մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքից 105 թեկնածուի ինքնաբացարկի մասին

«Դա մեր գաղտնի պլանի մասերից է»,- նախքան դատական նիստը լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են բացատրում «Ուժեղ Հայաստան» դաշինքից 105 պատգամավորի թեկնածուի ինքնաբացարկը։ 

Հարցին՝ անստահելի թիմակիցնե՞ր են, նա պատասխանեց. «Բոլորը մեր թիմակիցներն են, մնում են մեր թիմակիցները, բոլորը դիմացել են բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Դա մեր քաղաքական մարտավարությունն է»։

Ըստ նրա, այսպես նաև նրանց պաշտպանում են իշխանական հնարավոր ճնշումներից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դա մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքից 105 թեկնածուի ինքնաբացարկի մասին