Պրանկեր են, պրանկ են անում, իմ ի՞նչ մեկնաբանելու բանն է. Փաշինյան
Քաղաքական
14:11 09/07/2026
Հայաստան

Պրանկեր են, պրանկ են անում, իմ ի՞նչ մեկնաբանելու բանն է. Փաշինյան

«Պրանկեր են, պրանկ են անում»,- այսպես ճեպազրույցում արձագանքեց Նիկոլ Փաշինյանը ռուս պրանկերների «պրանկին», որոնք զանգահարել էին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, ներկայացել որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, խոսել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին հեռացնելու մասին։

Լրագրողը հարց հնչեցրեց՝ «ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, խոսելով ռուս պրանկերների հետ, բայց իմանալով ձեզ հետ է խոսում, ասում է՝ պատրաստ է աջակցել ձեզ Կաթողիկոսի հեռացման հարցում», արտաքին միջամտություն չե՞ք համարում, նա ասաց. «Ինչ-որ մարդիկ զանգել են ինչ- որ տեղ։ Ասենք, եթե Կտրիճ Ներսիսյանի անունից հանդես գային, այդ մարդն ուրիշ բան էր ասելո՞ւ։

Եթե ինչ-որ մարդիկ զանգում, իմ անունից բան են ասում, հետո ինչ-որ մարդ ինչ-որ բան է պատասխանում, հետո Հայաստանում ասում են թուրք պաշտոնյան...

Ի՞նչ կապ ունի՝ թուրքը, վրացին, ռուսը, հայը։ Դա իբր լրացուցիչ էմոցիա է։ Կարդում ես վերնագիր՝ «հայ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին», բայց որ հայը ճապոնացուն է հաղթել, դե ափսոս, որ հաղթել է:

Դա ինքնիշխանությունից զրկող խոսույթ է, դա Հայաստանում արտաքին գործոնների կողմից վաղուց ներդրված հայրենասիրության չափանիշ է: Այդ պրանկերները թող մի հատ էլ զանգեն Կտրիճ Ներսիսյանի անունից խոսեն այդ բոլոր պաշտոնյաների հետ, տեսնենք, իրենք ինչ կասեն, հետո կմտածենք այդ մասին։ Իմ ի՞նչ մեկնաբանելու բանն է»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder