Վարդավառի օրը Երևանի կենտրոնում մի քանի փողոց փակ է լինելու
Հասարակություն
11:31 10/07/2026
Հայաստան

Վարդավառի օրը Երևանի կենտրոնում մի քանի փողոց փակ է լինելու

Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոց (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս)՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտնել են, որ միջոցառումները գլխավոր հրապարակում կմեկնարկեն ժամը 13-ից, կլինեն նաև երգ ու պար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարդավառի օրը Երևանի կենտրոնում մի քանի փողոց փակ է լինելու