Ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ-որ իրավիճակներում, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Զոհրաբյան
Քաղաքական
13:58 10/07/2026
Հայաստան

Ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ-որ իրավիճակներում, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Զոհրաբյան

«Այսօր կալանավորած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի որդին՝ Գոռը տոնում է իր 20-ամյակը։ Մինչ դատական նիստի մեկնարկը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ նա հասունություն ոտք է դնում այն վիճակում, երբ հայրը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում։

Նրա գնահատմամբ, Արմեն Աշոտյանի դեմ հարուցված երկու գործն էլ անհեթեթ է. «ոնց պրպտես, այդ գործերից ծայրից ծայր քաղաքականության հոտ է  գալիս։ Զոհրաբյանը նաև հայտնեց, որ դատախազություն են հրավիրել Ա. Աշոտյանի հայրին ու քույրիկին՝ ապօրինի ինչ-որ գույքի բռնագանձման հետ կապված։

«Սա քաղաքական հաշվեհարդար է, հետապնդում է Արմեն Աշոտյանի և իր կուսակցության խոսքի համար, այստեղ երկու կարծիք չի կարող լինել։

Այստեղ իրավաբանություն կա այնքան, ինչքան ես Անգլիայի թագուհին եմ, այսինքն չկա։ Ես  ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ-որ իրավիճակներում, քան այս գործի մեջ կա որևէ իրավական հետք»,- ասաց Զոհրաբյանը։

Անդրադառնալով նախկին պատգամավոր  «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանավորմանը, որն իբր փակ նիստից թուղթ է փոխանցել Անդրանիկ Թևանյանին, նախ հիշեցրեց, որ եվրոպական կառույցները պարբերաբար բարձրաձայնել էին, որ Հայաստանը պետք է փոխի օրենսդրությունն ու կալանքը որպես փախանման միջոց  ընտրի բացառիկ դեպքերում. «Այսօր տեսնում ենք, որ կալանքի դարձել է պոպկորն, սեմչկա, բոլորին տանում են կալանքի։

Միջազգային կառույցները որևէ ձայն չեն հանի, քանի որ Նիկոլ Փաշինյանը քարտ բլանշ ունի՝ անելու է այն, ինչ ուզում է սեփական իշխանությունը պահելու համար։

Ես երբեք չեմ մոռանա տարիներ առաջ՝ պատերազմից հետո  եվրոպացի՝ այս պահին արդեն  մի նախկին պաշտոնյայի ինձ ասածը, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում քեզ ուտի, մենք ձայն չենք հանելու և ասելու են, որ սա արվել է Հայաստանում ժողովրդավարությունը պահելու համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder