Կալորիական ռnւմբ. ում չի կարելի շաուրմա
Առողջություն
15:38 10/07/2026
Աշխարհ

Կալորիական ռnւմբ. ում չի կարելի շաուրմա

Շաուրման փողոցային ամենատարածված արագ սննդից մեկն է, սակայն դրա առողջության համար օգտակարության և վնասի մասին բանավեճերը շարունակվում են: Բժիշկ Զարեմա Տենը NEWS.ru-ի հետ զրուցել  բացատրելով և վերլուծելով  ուտեստի բաղադրիչները, նշել է, թե ով կարող է և ով չի կարող այն ուտել:

Բժշկի խոսքով, բարձրորակ ալյուրից պատրաստված լավաշը պարունակում է արագ ածխաջրեր՝ բարձր գլիկեմիկ ինդեքսով, որոնք առաջացնում են արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացում: Միսը, որը ժամերով շամփուրի վրա է պահվում, կարող է պարունակել քաղցկեղածին նյութեր, իսկ մարինադները՝ թաքնված աղ և շաքար: Բանջարեղենը, անշուշտ, առողջարար է, բայց կարող է անհարմարություն պատճառել ստամոքս-աղիքային տրակտ ունեցողներին:

Մասնագետի խոսքով, գլխավոր «թշնամին» սոուսն է։ Մայոնեզի հիմքով սոուսը ուտեստը վերածում է կալորիական ռումբի՝ մինչև 600 կկալ 100 գրամի համար, գումարած տրանս ճարպերը և աղի ավելցուկը։ Անվտանգ այլընտրանք է կեֆիրի կամ մածունի սոուսը։

Ընդհանուր առմամբ առողջ մարդիկ կարող են երբեմն շաուրմա վայելել վստահելի վայրում՝ հավի մսով, բանջարեղենով և թեթև սոուսով: Այնուամենայնիվ, գաստրիտով, շաքարախտով, հիպերտոնիայով տառապողները, ճարպակալում ունեցողները պետք է խուսափեն այս ուտեստից: Մեկ բաժնի կալորիականությունը հասնում է 600-900 կկալ-ի, ինչը համեմատելի է քաշի կորստի փորձ կատարող մարդու օրական սննդակարգի կեսի հետ:

Բժիշկը շեշտում է, որ շաուրման հավաքածու է, որտեղ վերջնական օգուտը կախված է յուրաքանչյուր բաղադրիչից։ Այն պետք է դիտարկել որպես գայթակղություն, այլ ոչ թե լիարժեք կերակուր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կալորիական ռnւմբ. ում չի կարելի շաուրմա