Փաշինյանն Արծվաշենից խոսում է, որ հետո ասի՝ մենք ենք հրաժարվել, որովհետև լոգիստիկայի առումով մեզ համար անհասանելի էր. Ադիբեկյան
Քաղաքական
17:19 10/07/2026
Հայաստան

Փաշինյանն Արծվաշենից խոսում է, որ հետո ասի՝ մենք ենք հրաժարվել, որովհետև լոգիստիկայի առումով մեզ համար անհասանելի էր. Ադիբեկյան

«Էս ռամիկներն իրենց թոռներին պատմելու են, քանի որ իրենց կյանքում այլ կարևոր իրադարձություն եղած չի լինելու, որ մտել են շքեղ տուն ու իրենց բախտ է ընձեռվել կպնել Գագիկ Ծառուկյանին, «պառկեցնել»»,- ասուլիսում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ  Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալման կադրերին։

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը երբեք բյուջեից չի սնվել, ունեցել է  իր բիզնեսը, հովանավորել է սպորտը, կրթությունը, բուժօգնությունը։

«Իսկ Նիկոլ Փաշինյանն անճաշակ, բայց թանկանոց կոստյումներ է հագնում  մեր հաշվին։ Մարդը դա ասում է  անթաքույց, որ բյուջեից է ինքն իր լուքերը ֆինանսավորում»,- ասաց Ադիբեկյանը։ 

Անդրադառնալով Արծվաշենի մասին խոսակցություններին, փորձագետն ասաց. «Փաշինյանն Արծաշենից խոսում է, որ հետո ասի՝ Արծվաշենից մենք ենք հրաժարվել, որովհետև լոգիստիկայի առումով Արծվաշենը մեզ համար անհասանելի է։ Ամեն ինչ է տալու։ Ինչի վրա Ալիևը մատը դնի, տալու է, ընդհուպ Սևանա լիճը։ Հիշեք խոսքերս։ Գեղարքունիք մարզի կեսը տալու է Ադրբեջանին, Սևանը լինելու է  սահմանամերձ լիճ»։  

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder