Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելն ԱՄՆ-ին փոխանցել է տվյալներ Իրանի կողմից Թրամփի դեմ ենթադրյալ մшհшփորձի մասին
Իսրայելը Միացյալ Նահանգներին փոխանցել է հետախուզական տվյալներ, ըստ որոնց՝ Իրանը վերջերս մշակել է նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու նոր ծրագիր՝ CNN-իփոխանցմամբ այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը։
Միաժամանակ ամերիկացի որոշ պաշտոնյաներ ենթադրում են, որ Իսրայելի ներկայացրած տեղեկությունները կարող են նաև նպատակ ունենալ ազդելու Թրամփի որոշումների վրա, քանի որ նա քննարկում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հարցը։ ԱՄՆ-ն դեռևս չի հաստատել իսրայելական հետախուզության տվյալները և մինչև այդ նախազգուշացումը նման տեղեկության չէր հետևել։
Վաշինգտոնը վաղուց է զգուշացնում, որ Իրանը կարող է փորձել սպանել Թրամփին՝ ի պատասխան 2020 թվականին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը։ Մեկնաբանելով հաղորդումները՝ Սպիտակ տունը հղում է արել Թրամփի վերջին հայտարարություններին, որոնցում նա ասել էր, որ Իրանը ցանկանում է վերացնել ԱՄՆ առաջնորդին և իրեն համարում է գլխավոր թիրախներից մեկը։
ԱՄՆ հետախուզության աղբյուրների փոխանցմամբ՝ վերահսկվում են մի շարք անձինք, որոնք քննարկել են հնարավոր հարձակումներ, սակայն որևէ գործողություն դեռ չի արձանագրվել։ Միաժամանակ հետախուզական համայնքի որոշ ներկայացուցիչներ զգուշությամբ են վերաբերվում իսրայելական զեկույցներին՝ դրանք դիտարկելով նաև որպես Իրանի հարցում Վաշինգտոնի քաղաքականության վրա ազդելու փորձ։
Այս ամենի ֆոնին ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը շարունակում է աճել՝ չնայած դիվանագիտական շփումները չեն դադարել։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ կողմերը շարունակում են աշխատել օգոստոսի կեսերին հնարավոր միջուկային համաձայնագրի ուղղությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունների նախապատրաստություններ նույնպես իրականացվել են, թեև վերջնական պահին նախապատվությունը տրվել է դիվանագիտական ճանապարհին։