Ես իմ նվաճումներով՝ մեդալներով ու գավաթներով կզորացնեմ բանակը. Եվրոպայի, աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյան
Հասարակություն
14:15 10/07/2026
Հայաստան

Ես իմ նվաճումներով՝ մեդալներով ու գավաթներով կզորացնեմ բանակը. Եվրոպայի, աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյան

«Անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան, քանի որ  Հայաստանի Հանրապետության բանակում ծառայելը հպարտություն և ուրախություն է հայ տղամարդու համար: Ես էլ իմ նվաճումներով՝  
մեդալներով ու գավաթներով կզորացնեմ բանակը»,- ՊՆ «Զինուժ մեդիա»-ի հետ զրույցում ասել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը, ով զորակոչվում է բանակ։ 
 
Ընդհանրապես, խոսելով դժվարություններն ու հիասթափությունները հաղթահարելու մասին, նա ասել է. «Դժվարություններն ու հիասթափություններն սպորտի անբաժանելի մասն են: Դրանք  մարզիկին  ուժեղացնում են և տանում դեպի մեծ հաղթանակներ: Պետք է դասեր քաղել պարտություններից,  քրտնաջան աշխատել և նախկին սխալները շտկելով՝ շարժվել առաջ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder