«Հրապարակ». Միայն Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու
Օրվա մամուլ
08:37 10/07/2026
Հայաստան

«Հրապարակ». Միայն Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երկու օր է՝ ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, ծաղրում են, թե ինչպես «Ուժեղ Հայաստանի» 199 հոգանոց ցուցակը նոսրացավ, և ԿԸՀ-ին բացարկի ներկայացրին 105 հոգի։ Դրանից առաջ ևս մեկ անձ էր դիմում ներկայացրել, և ցուցակում այժմ մնացել է 93 անուն:

ՔՊ-ական մեր աղբյուրները տեղեկացրին, որ չնայած իրենց ցուցակում նման մասշտաբների ինքնաբացարկներ չկան, սակայն դա չի նշանակում, որ նախընտրական ցուցակում ընդգրկվածներից ում հերթը հասավ, խորհրդարան է մտնելու կամ պաշտոն է ստանալու։

Դիցուք, մարզպետների գրեթե մեծ մասը, որ արդեն մի քանի տարի է՝ պաշտոնավարում է, ցանկություն ունի մտնել ԱԺ, որ առնվազն ևս հինգ տարով լուծեն իրենց աշխատանքի հարցը, մանավանդ՝ 2028-ին մարզպետների ինստիտուտը լուծարվում է:

Սակայն պարզվում է՝ միայն Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու։ Երեկ արդեն Վաղարշակ Հակոբյանն ինքնաբացարկ հայտնեց։ Հետո էլ են հնարավոր փոփոխություններ, ասենք` մի քանի ամիս հետո: Նորերի համար այս ամիսները նաև փորձաշրջան կլինեն, և Փաշինյանն ընթացքում կորոշի, թե ում պահել խորհրդարանում, ում տանել գործադիր։ Տոտալիտար երկրներում նման հարցերը միանձնյա են լուծվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder