Մարզիչը վատ լուրեր է հայտնել Մբապեի վերաբերյալ
Սպորտ
10:06 10/07/2026
Աշխարհ

Մարզիչը վատ լուրեր է հայտնել Մբապեի վերաբերյալ

Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դիդիե Դեշամը նոր տեղեկություններ է հայտնել է աստղային հարձակվող Կիլիան Մբապեի վիճակի մասին, ով  Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Մարոկկոյի դեմ խաղի 77-րդ րոպեին լել էր խաղադաշտը։

«Մբապեն կոճի թեթև վնասվածք ունի: Խաղի ընթացքում նա որոշակի ցավեր է զգացել: Կոնեն նաև ծնկի վնասվածք ունի: Նման վնասվածքները զարմանալի չեն, քանի որ խաղերը արագ տեմպով են ընթանում և բավականին մոտ են միմյանց», -euro-football.ru-ի հաղորդմամբ, մարզիչի խոսքերն է մեջբերել RMC Sport-ը։

Ֆրանսիան 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյին: Մբապեն գոլէ  խփել և գոլային փոխանցում կատարեց խաղում: Ֆրանսիան անցել է  Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

sport-express.ru-ն մանրամասնում է, որ խաղի 77-րդ րոպեին Կիլիանը հանկարծակի նստել է խաղադաշտում՝ կենտրոնական շրջանի կենտրոնում՝ ակնհայտորեն ցավ զգալով։ Այդ պահին մարզչական շտաբն արդեն պատրաստել էր Ժան-Ֆիլիպ Մատեին, ով շուտով փոխարինել է թիմի ավագին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder