Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՆԳՆ-ն հայտնում է, որ հուլիսի 10-ին՝ ժամը 17։02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարարական ծառայությունը Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։15-ին, մարվել՝ 17։25-ին։ Այրվել են սառնարան և կշեռք։