Աճե՞լ է, թե ոչ առողջության համընդհանուր ապահովագրության համավճարը
Առողջություն
19:05 10/07/2026

Աճե՞լ է, թե ոչ առողջության համընդհանուր ապահովագրության համավճարը

Երեկ ֆեյսբուքում հանրությունը քննարկում էր մի ծնողի խնդիրը, ով իր երեխայի բուժման համար ստիպված էր եղել մուծում անել։ Մեկնաբանություների մեջ և նրան էին միացել այլ ծնողներ ևս այս խնդրով, և կար նաև պաշտոնական ժխտում-մեկնաբանություն։ 

Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամ -ի կողմից այսօր հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրառման կարգավորումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ դրանց չափերը, հիմք ընդունելով օրենսդրությամբ դրանց համար կիրառվող առավելագույն շեմը, որոշվում են բժշկական հաստատությունների կողմից։ ԱՀԱ հիմնադրամը, օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում, դիտարկում է, որպեսզի դրանք չգերազանցեն սահմանված առավելագույն շեմը»։ 

Շարունակությունը՝  իր ֆեյսբուքյան էջում։ 

Հրապարակումն ունի խնդրի մեկնաբանություն՝ քաղաքացի Arsen Igityan -ի կողմից. «այնուամենայնիվ, բժշկական հաստատությունները շարունակաբար բարձրացնում են ծառայությունների գները (իհարկե վերին շեմը չանցնելով), ինչը բերում է համավճարների առաջացման և դրանց հետզհետե ավելացման։ Եթե տարվա սկզբին զգալի թվով ծառայություններ ԱՀԱ-ի շրջանակներում անվճար էին, հետագայում դրանք դարձել են համավճարով և այդ համավճարը գնալով աճում է։ Հավանաբար ավելի խիստ կարգավորում է պետք, այլապես կամ մի օր ամեն ինչը համավճար է ունենալու, կամ էլ պետք է փոխհատուցման չափերը անվերջ բարձրանան՝ ընկնելով գների բարձրացման հետևից։ Մեկ այլ խնդիր է, թե արդյո՞ք պետությունը տիրապետում է համավաճարի մասին ամբողջական տվյլաներին։ Շատ հաճախ Արմեդում թերի է մուտքագրվում ծառայության համար կատարած վճարի չափը, կամ ընդհանրապես չի մուտքագրվում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder