Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան իր ուզածին հասել է ռուսների հետ գործարքով և հիմա շրջվել է դեպի Վաշինգտոն կամ Եվրոպա, բայց Անկարան կարող է մնալ իր իսկ հնարքի տակ. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով ուսական C400 ՀՕՊ համակարգերը Մերձավոր արևքլեի երկրներից մեկին վաճառելու թեմային, գրում է.
«Թուրքական մամուլը գրում է, որ Անկարան կարող է ռուսական C400 ՀՕՊ համակարգերը տրամադրել մերձավորարեւելյան երկրներից մեկին՝ հավանաբար Կատարին կամ Էմիրություններին: Առայժմ այդ տեղեկությունը չի հերքվել պաշտոնապես: Իհարկե պարզ է, որ դա չի կարող լինել առանց Ռուսաստանի համաձայնության: Հավանաբար նաեւ այդ համաձայնությունը ստանալու համար էր Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը ՆԱՏՕ գագաթնաժողովից կարճ ժամանակ առաջ թռչել Ռուսաստան՝ երկօրյա այցով, հանդիպելով նաեւ Պուտինի հետ:
Թուրքիան այդ ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով հայտնվեց ամերիկյան սանկցիաների տակ, այդ թվում ռազմական ավիացիայի ծրագրերին վերաբերող, ներառյալ Ֆ35 կործանիչները: Վաշինգտոնը կասեցրեց դրանց վերաբերյալ համաձայնությունը:
Հիմա, Թուրքիան պայմանավորվում է Վաշինգտոնի հետ՝ այդ ծրագրերը վերականգնելու մասով, հրաժարվելով ռուսական ՀՕՊ համակարգերից:
Այս պատկերը խիստ բնորոշում է թուրքական քաղաքականությունը: Մոտ տասնամյակ առաջ նրանք էական համաձայնություններ կորզեցին ռուսներից՝ գնելով այդ ՀՕՊ համակարգերն ու թերեւս խոստանալով հակադրվել ՆԱՏՕ-ին, իսկ հիմա նրանք հրաժարվում են այդ համակարգերից եւ պայմանավորվում են ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի հետ, այն բանից հետո, երբ իրենց ուզածը ստացան ռուսներից:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը հաստատել է, որ C400-ների առնչությամբ շփումներ կան Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Պեսկովը հայտարարել է, թե դա շատ զգայուն թեմա է։
Ըստ ամենայնի, Ռուսաստանը Թուրքիայից բավականին գին կուզի՝ նրան C400–ներից այսպես ասած ազատվելու հնարավորություն ընձեռելու համար։ Այս իմաստով, իհարկե մի կողմից տպավորություն է, որ Թուրքիան իր ուզածին հասել է ռուսների հետ գործարքով եւ հիմա շրջվել է դեպի Վաշինգտոն կամ Եվրոպա, բայց գործնականում իհարկե Անկարան կարող է մնալ իր իսկ հնարքի տակ, հաշվի առնելով ներկայիս իրադրության բարդությունը։ Եվ դա է իհարկե պատճառը, որ ՆԱՏՕ գագաթնաժողովից առաջ Ֆիդանը մեկնեց Մոսկվա, որտեղից նրան ըստ էության ստիպեցին թռչել Կազան՝ եթե ուզում է հանդիպում Պուտինի հետ։ Իս Պուտինի հետ հանդիպում Ֆիդանն իհարկե ուզում էր։
Ընդ որում, այդ իմաստով Կազանի հանգամանքը խիստ հատկանշական է, եթե նկատի ունենանք այն, որ Թուրքիայի համար Թաթարստանը դիտվում է Ռուսաստանում այսպես ասած թյուրքաան տարրի կենտրոն։ Դրա պատճառով է թերեւս, որ Կրեմլը ծրագրեց այնպես, որ Ֆիդանի այցի ընթացքում Պուտինը լիներ Կազանում, գուցե ակնարկի իմաստով, թե ով է իրականում այնտեղ տանտերը։
Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ Անկարայում Թաթարստանի նախագահին ընդունել էին այնպես, կարծես անկախ պետության ղեկավարի»։