Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անցած գիշեր Լոնդոնի կենտրոնում մասայական անկարգություններ են սկսել Ֆրանսիայի հավաքականից պարտություն կրած Մարոկկոյի հավաքականի երկրպագուները։ Մեկ ոստիկան գլխին ապակե շշի հարվածից վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոն անկարգությունները ճնշելու համար ուղարկված ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են սկսել։
Անկարգությունները սկսկել են անմիջապես երկու հավաքականների հանդիպումից հետո։ Բազմությունը դուրս է եկել Էջվեր-ռոուդ փողոց, որտեղ որոշ մարդիկ հրավառություն են կազմակերպել և տարբեր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ։
Մետրոպոլիտենի ոստիկանությունը հայտնել է, որ ոստիկանները կանչվել են Լոնդոնի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող այդ փողոց այն բանից հետո, երբ մարդկանց մի խումբ հավաքվել էր երթևեկելի մասում և արգելափակել երթևեկությունը։ Ոստիկանները բռնի գործողություններով ուղեկցվող անկարգությունների համար չորս անձի ձերբակալել են, իսկ խումբը ցրվել է, ճանապարհը վերաբացվել է գիշերը ժամը 1-ի սահմաններում։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ¼ եզրափակիչում Ֆրանսիան 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյին: Գոլերի հեղինակ դարձան Կիլիան Մբապեն ու Ուսման Դեմբելեն: Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Իսպանիա-Բելգիա զույգի հաղթողի հետ։