Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես իմ նվաճումներով՝ մեդալներով ու գավաթներով կզորացնեմ բանակը. Եվրոպայի, աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյան
«Անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան, քանի որ Հայաստանի Հանրապետության բանակում ծառայելը հպարտություն և ուրախություն է հայ տղամարդու համար: Ես էլ իմ նվաճումներով՝
մեդալներով ու գավաթներով կզորացնեմ բանակը»,- ՊՆ «Զինուժ մեդիա»-ի հետ զրույցում ասել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը, ով զորակոչվում է բանակ։
Ընդհանրապես, խոսելով դժվարություններն ու հիասթափությունները հաղթահարելու մասին, նա ասել է. «Դժվարություններն ու հիասթափություններն սպորտի անբաժանելի մասն են: Դրանք մարզիկին ուժեղացնում են և տանում դեպի մեծ հաղթանակներ: Պետք է դասեր քաղել պարտություններից, քրտնաջան աշխատել և նախկին սխալները շտկելով՝ շարժվել առաջ»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։