Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դատի տվել Էդմոն Մարուքյանին ու Սոֆյա Հովսեփյանին
Քաղաքական
17:50 11/07/2026
Հայաստան

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դատի տվել Էդմոն Մարուքյանին ու Սոֆյա Հովսեփյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հանգստից կարճ տեսանյութ է հրապարակել ու նշել.

«Այն պահը, երբ տեղեկացա, որ Նիկոլ Փաշինյանն ինձ դատի է տվել»։

Ինչո՞ւ է դատի տվել նախկին թիմակցին Փաշինյանը։ Panorama.am-ը «Դատալեքս»-ից տեղեկացավ, որ Փաշինյանի հայցադիմումը մուտք է արվել հուլիսի 9-ին։ Նա դատարանից պահանջում է, որ Մարուքյանը հրապարակային ներողություն խնդրի իրեն ընտրակեղծարար ասելու համար։

«Պատասխանող Էդմոն Հրաչիկի Մարուքյանին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանից պատասխանող Էդմոն Հրաչիկի Մարուքյանի այն ֆեյսբուքյան էջի միջոցով, որով կատարել էր վիճարկվող Հրապարակումը՝ հետևյալ բովանդակությամբ և կարգով.

Բովանդակությունը. «Ներողություն՝ 09․06․2026թ․-ին ֆեյսբուքյան էջումս իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված վիրավորանք պարունակող արտահայտությունների վերաբերյալ» խորագրի ներքո հետևյալ բովանդակությամբ․ «Ես՝ Էդմոն Հրաչիկի Մարուքյանս, իմ ֆեյսբուքյան էջում 09.06.2026 թվականին հրապակված՝ «Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին...»։

Հացադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աննա  Շիլաջյանին։

Ի դեպ, Փաշինյանը հրապարակային ներողություն է ակնկալում ևս մեկ նախկին թիմակցից՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ Սոֆյա Հովսեփյանից՝ իրեն տականք անվանելու համար։ Բացի այդ, նա դատարանի միջոցով պահանջել է հրապարակային հերքում Սոֆյա Հովսեփյանի հայտարարությունների  վերաբերյալ ու  6 մլն դրամ փոխհատուցում հասցրած վիրավորանքի ու զրպարտության համար։

Դիմումը մակագրվել է ընդհանուր իրավասության դատարանի Շիրակի նստավայրի դատավոր Լիլիթ Խաչատրյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder