Վարչական ռեսուրսի չարաշահում եղել է, իշխանության կողմից ատելության խոսք տարածվել է. ՍԴ-ն է արձանագրել
Քաղաքական
21:14 11/07/2026
Հայաստան

Վարչական ռեսուրսի չարաշահում եղել է, իշխանության կողմից ատելության խոսք տարածվել է. ՍԴ-ն է արձանագրել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացնում է, թե ինչ է արձանագրել Սահմանադրական դատարանը որոշման մեջ:

Մինչ այդ նա ընդգծում է, որ ՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, մենք ունենք Սահմանդրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն։ Հրապարակած տեսանյութում նա խոսում է.

«1)Սահմանադրական դատարանի որոշման մասին:

2) Մեր թիմի քաղաքական պատասխանատվություն ստանձնելու, դրանից չխուսափելու մասին։

 3) Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի ու ժողովրդավարության ճգնաժամի մասին, հերթական կին քաղբանտարկյալի փաստի մասին:

Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder