Ինչի՞ վրա շեշտը դնենք, աշխատենք. Նարեկ Կարապետյանը հանդիպել է Նիզամի բնակիչների հետ
Քաղաքական
12:40 11/07/2026
Հայաստան

Ինչի՞ վրա շեշտը դնենք, աշխատենք. Նարեկ Կարապետյանը հանդիպել է Նիզամի բնակիչների հետ

«Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում, նպաստելու ենք տարիներով անտեսված խնդիրների լուծմանը»,- այս մասին գրել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նարեկ Կարապետյանն ու իրենց առաջին կանգառից` Նիզամի համայնքից, տեսանյութ հրապարակել։

Նա բնակիչներից հետաքրքրվում է, թե ինչի՞ վրա շեշտը դնեն, աշխատեն։ Բնակիչները թվարկում են խնդիրները՝ դպրոցի ու մանկապարտեզի անմխիթար վիճակ, մթերում։ 

«Գյուղացու մասին մտածող չկա։ Տեր ու տիրական չկա։ Այս տարի խնձո՞ր ենք վաճառել։ Տանում, լցնում են ջուրն ու գալիս»,- ասաց համայնքի բնակիչներից մեկը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder