Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց шդրբեջшնցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ
Սպորտ
23:07 11/07/2026
Հայաստան

Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց шդրբեջшնցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

Սկոպյեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-20 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն աչքի են ընկնում տպավորիչ ելույթներով: Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը նվաճել է մրցաշարի եզրափակչի ուղեգիր։

Armsport.am-ը գրում է՝ կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Մուհամեդ Աբասզադեն էր։ Լարված ու համառ պայքարում գոտեմարտի հաշիվը հավասարվեց՝ 1-1, սակայն լրացուցիչ ցուցանիշների առավելությամբ հաղթանակը շնորհվեց մեր մարզիկին:

Հատկանշական է, որ մինչև կիսաեզրափակիչ հասնելը Եփրեմյանը գորգում պարզապես անկասելի էր՝ մրցակիցներին չզիջելով ոչ մի միավոր։

1/8 եզրափակչում նա 10-0 հաշվով վստահորեն հաղթել էր իսրայելցի Տոմեր Դրոժնյակին, իսկ քառորդ եզրափակչում 11-0 հաշվով ջախջախել էր Էստոնիայի ներկայացուցիչ Նիկոլայ Տարասովին։

Ոսկե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում Եփրեմյանը վաղը կչափի ուժերը Ռուսաստանը ներկայացնող Իսմայիլ Խանիևի հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder