Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-15-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ին կբարձրանա 3-5 աստիճանով, հուլիսի 12-ի ցերեկը միայն Լոռիում և Տավուշում կնվազի 4-5 աստիճանով։
Հուլիսի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
Հուլիսի 12-ին Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի +36 աստիճան, Արմավիրի մարզում՝ +37 աստիճան, Արարատի մարզում՝ +37 աստիճան, Լոռիում՝ +24 աստիճան, Կոտայքում՝ +27 աստիճան, Գեղարքունիքում՝ +27 աստիճան։
Բոլորի մարզերում սպասվող եղանակի մասին մանրամասն՝ հղումով։