Սևանում 24–ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
Իրավունք
13:57 11/07/2026
Հայաստան

Սևանում 24–ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային

Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18.30–ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24–ամյա Նարինե Ք․–ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Զիմ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 5–ամյա մի տղայի։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder