Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. hraparak.am
Հասարակություն
12:26 11/07/2026
Հայաստան

Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. hraparak.am

«Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները»,- այս մասին գրում է hraparak.am-ը։ 

«Անկախ քաղաքական հետապնդումներից, իրավական գործընթացներից կամ առկա տարաձայնություններից՝ որևէ պարագայում չի կարող արդարացվել մարդու ընտանիք ներխուժելը, նրա տան անձեռնմխելիությունը խախտելը և ընտանիքի անդամներին նման հոգեբանական ճնշման ենթարկելը։

Բոլոր ժամանակներում Հայաստանում չգրված օրենքներ են գործել` մարդու ընտանիքն ու տունը համարվել են անձեռնմխելի, չեն դարձել քաղաքական պայքարի գործիք, մանավանդ, ընտանիքի կանանց ու տարեց ծնողների նկատմամբ խնայողական վերաբերմունք է եղել»,- գրել է կայքը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. hraparak.am