Ծանրորդ Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Սպորտ
09:44 12/07/2026
Հայաստան

Ծանրորդ Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում  Հայաստանի հավաքականից Ալեն Զուրաբյանը (94 կգ քաշային կարգ) պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 130 կգ, 134 կգ ու 137 կգ:

 Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 166 կգ, 176 կգ ու 180 կգ: Այս ձևում նա դարձել է արծաթե մեդալակիր:

Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ երկամարտի 317 կգ արդյունքով` Ալեն Զուրաբյանը դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder