Ռոման Բերեզովսկին նշանակվել է Կոստրոմայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ
Սպորտ
17:21 12/07/2026
Աշխարհ

Ռոման Բերեզովսկին նշանակվել է Կոստրոմայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, «Զենիթի» և «Դինամոյի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին նշանակվել է Կոստրոմայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

Բերեզովսկին կփոխարինի Ռինատ Բիլյալետդինովին, ով հրաժարական է տվել գլխավոր մարզչի պաշտոնից ուրբաթ օրը՝ նշանակումից երկու ամիս անց և առանց որևէ պաշտոնական խաղ մարզելու։

Ըստ տեղեկությունների, Բերեզովսկին կպահպանի թիմի դարպասապահների մարզչի իր պաշտոնը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder