Երևանում ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա, վարորդը մաhաgել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում
Հասարակություն
12:42 12/07/2026
Հայաստան

Երևանում ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա, վարորդը մաhաgել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա․ վերջինի վարորդը մահացել է։ Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է նաև «Honda» մակնիշի ավտոմեքենա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել ծառը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder