Սպասվում է քամու ուժգնացում, ջերմաստիճանը կբարձրանա
Հասարակություն
15:16 12/07/2026
Հայաստան

Սպասվում է քամու ուժգնացում, ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հուլիսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 12-17-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում կնվազի 2-3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4-6 աստիճանով, հուլիսի 13-14-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder