Էդուարդ Սպերցյան. Սկիզբը ստացվեց՝ «Ալ-Ահլիի» կազմում իմ դեբյուտային խաղում խփեցի գոլ
Աշխարհում
17:40 13/07/2026
Աշխարհ

Էդուարդ Սպերցյան. Սկիզբը ստացվեց՝ «Ալ-Ահլիի» կազմում իմ դեբյուտային խաղում խփեցի գոլ

 

«Ալ-Ահլիի» հայ կիսապաշտպան և «Կրասնոդարի» ակադեմիայի սան Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել Սաուդյան Արաբիայի ակումբի կազմում իր դեբյուտային խաղում։ Կիսապաշտպանը գոլ է խփեց Ավստրիայի տարածաշրջանային լիգայի «Պինցգաու Սաալֆելդենի» դեմ ընկերական խաղում։

«Շաբաթ օրը ես անցկացրի իմ առաջին ընկերական խաղը «Ալ-Ահլիի» կազմում։ Ես խփեցի իմ առաջին գոլը։ Սա սկիզբ է», - գրել է Սպերցյանը իր Telegram ալիքում և լուսանկար հրապարակել։

Սպերցյանը միացել է «Ալ-Ահլիին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվել է երեքշաբթի՝ հուլիսի 7-ին։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, խաղացողը թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերի արժեքը, ըստ championat-ի, գերազանցել է 21 միլիոն եվրոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder