Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոգեբանը բացատրել է, թե ինչու են այսօր երիտասարդները վախենում երեխաներ ունենալուց
Հոգեբան Անաստասիա Լանսկայան իր «Հիմա դու գիտես» սյունակում բացատրել է, թե ինչու են երիտասարդները վախենում երեխաներ ունենալուց։ Ըստ նրա, նրանք նախ ցանկանում են «կայանալ», ապրել իրենց համար, կառուցել կարիերա և գնել տուն։ Բայց սա պարզապես պահանջմունքների մի այլ մակարդակ է, որը թելադրում է ժամանակը։
«Երբ ավագ սերունդը հանդիմանում է երիտասարդ սերնդին «միայն իրենց համար ապրելու» կամ «կարիերիստ դառնալու» համար, ես միշտ ուզում եմ հակադարձել. նրանք այդպիսին են դարձել, քանի որ աշխարհն ավելի թանկ է դարձել, պահանջները՝ ավելի բարձր, իսկ անվտանգությունը՝ ավելի ցածր։ Նախկինում կարող էիր երեք երեխա մեծացնել մեկ սենյակում։ Բայց հիմա նրանք կասեն, որ դու վատ մայր ես, և երեխաների պաշտպանության ծառայությունները կարող են խլել քո երեխաներին», - ասել է փորձագետը։
«Երիտասարդները վախենում են երեխային արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու անկարողությունից, և տագնապը կաթվածահար է անում նրանց. ի հայտ է գալիս նոր դերի հանդեպ վախը, որը ժամանակակից պայմաններում հսկայական ռեսուրսներ է պահանջում»,- ասել է հոգեբանը։