Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ական Սաշա Կատվալյանը, ինչպես օրեր առաջ հայտնել էր մամուլը, նշանակվել է հին պաշտոնին։
«Սիրելի' երևանցիներ, այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նշենք, որ մինչ այս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի թիմակից Ռոմիկ Մխիթարյանը։
Հուլիսի 10-ին էլ Ավինյանի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների
կատարումը վերապահել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին: