Առողջ սովորություններ
Հասարակություն
12:35 13/07/2026
Հայաստան

Առողջ սովորություններ

«Մեր առողջությունը մեծապես պայմանավորված է այն ընտրությամբ, որ կատարում ենք ամեն օր։ Հենց առողջ սովորություններն են նպաստում հիվանդությունների կանխարգելմանը, կյանքի որակի բարելավմանը և ակտիվ երկարակեցությանը»,- նշում են առողջապահության նախարարությունից։

Առողջ սովորություններ ձևավորելուն կօգնի հետևյալ փոքր, բայց հետևողական քայլերը.

. Սնվել հավասարակշռված և բազմազան

. Լինել ֆիզիկապես ակտիվ ամեն օր

. Խմել բավարար քանակությամբ ջուր

. Քնել 7–9 ժամ և պահպանել կանոնավոր քնի ռեժիմ

. Կառավարել սթրեսը և ժամանակ հատկացնել հանգստին

. Հրաժարվել ծխախոտից և սահմանափակել ալկոհոլի օգտագործումը

. Պարբերաբար անցնել կանխարգելիչ բժշկական զննումներ:

Առողջ ապրելակերպը նպաստում է՝

- սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, մի շարք ուռուցքային և այլ ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի նվազեցմանը,

- իմունային համակարգի բնականոն գործունեությանը,

- աշխատունակության, կենտրոնացման և հիշողության բարելավմանը,

-հոգեկան բարեկեցության և կյանքի որակի բարձրացմանը,

-առողջ և ակտիվ երկարակեցությանը։

Առողջ սովորությունները մեկ օրվա արդյունք չեն։ Դրանք ձևավորվում են ժամանակի ընթացքում, իսկ յուրաքանչյուր փոքր քայլ կարևոր ներդրում է ձեր վաղվա առողջության համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder