Ներկա պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է. Ալիև
Քաղաքական
10:45 13/07/2026
Տարածաշրջան

Ներկա պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է. Ալիև

«Ադրբեջանը միակողմանիորեն վերացրեց Հայաստանի նկատմամբ սահմանված բոլոր տարանցիկ սահմանափակումները»,-  այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։

Ըստ նրա, Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։

«Ավելին, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10,000 տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Առանց դրա, Հայաստանն այսօր, հավանաբար, ստիպված կլիներ բենզին և դիզելային վառելիք փնտրել ամբողջ աշխարհում», - ասել է Իլհամ Ալիևը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder