Շվեդ եվրապատգամավորը ոստիկանություն է դիմել՝ գործընկերոջը մեղադրելnվ ռաuիuտական ատելnւթյшն խոսքի մեջ
Քաղաքական
11:58 13/07/2026
Աշխարհ

Շվեդ եվրապատգամավորը ոստիկանություն է դիմել՝ գործընկերոջը մեղադրելnվ ռաuիuտական ատելnւթյшն խոսքի մեջ

Շվեդ Եվրախորհրդարանի անդամ Աբիր Ալ-Սահլանին ոստիկանություն է դիմել՝ Դանիայի դեմոկրատներից եվրապատգամավոր Քրիստոֆեր Սթորմին մեղադրելով ռասիստական ատելության խոսքի մեջ՝ այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում թիրախավորվել էր Եվրախորհրդարանում հնչած հակամիգրացիոն կարգախոսները քննադատելու համար։

The Guardian-ի փոխանցմամբ՝ բողոքը վերաբերում է անցյալ ամիս Եվրախորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, երբ ԵՄ-ում արտաքսումների խստացման վերաբերյալ քվեարկությունից հետո մի շարք աջակողմյան պատգամավորներ վանկարկեցին՝ «Հետ ուղարկեք» նրանց կարգախոսը։ Իրաքում ծնված, Շվեդիայի Կենտրոնամետ կուսակցությունը ներկայացնող Ալ-Սահլանին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ այդ կոչերն ուղղված էին ոչ թե քաղաքական հակառակորդներին, այլ Եվրոպայում ավելի լավ կյանք փնտրող մարդկանց, և ընդգծեց, որ երբեք այսքան անապահով չէր զգացել խորհրդարանում։

Նրա ելույթից հետո ֆին եվրապատգամավոր Սեբաստիան Տինկինենը սոցիալական ցանցերում գրել էր՝ ավելի շատ լաց եղեք, իսկ դանիացի պատգամավոր Քրիստոֆեր Սթորմը՝ պետք է տուն գնաս։

Ալ-Սահլանին ոստիկանություն է դիմել միայն Սթորմի դեմ՝ նշելով, որ շվեդական ոստիկանությունը չի կարողացել ընթացք տալ Տինկինենի հրապարակմանը վերաբերող հարցին։ Երկու պատգամավորներն էլ հերքել են իրենց հասցեին հնչած մեղադրանքները՝ պնդելով, որ իրենց մեկնաբանությունները ռասիստական չեն եղել։

Միջադեպից հետո Ալ-Սահլանին սոցիալական ցանցերում ստացել է նաև բռնաբարության և մահվան սպառնալիքներ։ Նրա քաղաքական ուժը՝ Renew Europe-ը, հանդես է եկել աջակցությամբ, իսկ խմբակցության ղեկավար Վալերի Հայերը Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային կոչ է արել կարգապահական միջոցներ կիրառել Սթորմի և Տինկինենի նկատմամբ։

Մեցոլայի գրասենյակը միջադեպը որակել է ցավալի՝ ընդգծելով, որ Եվրախորհրդարանում զրոյական հանդուրժողականություն է գործում պատգամավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և հաստատության արժանապատվությունը խաթարող վարքագծի նկատմամբ։ Նրա խոսքով, խորհրդարանի ծառայություններն ուսումնասիրում են տեղի ունեցածը, իսկ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։

Ալ-Սահլանին, անդրադառնալով կատարվածին, նշել է, որ սկզբում երկմտել է՝ արդյոք արձագանքի, սակայն որոշել է բարձրաձայնել խնդիրը՝ համոզված լինելով, որ թիրախում հայտնվել էին ամենախոցելի մարդիկ։ Նա նաև քննադատել է աջ կենտրոնամետ ուժերին՝ նրանց մեղադրելով ծայրահեղ աջերի հետ համագործակցության և արտաքսումների վերաբերյալ խիստ օրենսդրությանը աջակցելու համար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շվեդ եվրապատգամավորը ոստիկանություն է դիմել՝ գործընկերոջը մեղադրելnվ ռաuիuտական ատելnւթյшն խոսքի մեջ