Սաշա Կատվալյանը նշանակվել է հին պաշտոնին
Քաղաքական
16:02 13/07/2026
Հայաստան

Սաշա Կատվալյանը նշանակվել է հին պաշտոնին

ՔՊ-ական Սաշա Կատվալյանը, ինչպես օրեր առաջ հայտնել էր մամուլը,  նշանակվել է հին պաշտոնին։

«Սիրելի' երևանցիներ, այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք, որ մինչ այս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի թիմակից Ռոմիկ Մխիթարյանը։

Հուլիսի 10-ին էլ Ավինյանի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների
կատարումը վերապահել է  նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սաշա Կատվալյանը նշանակվել է հին պաշտոնին