Ալիևը «փրկում է» Հայաստանին, որ «չտառապի վառելիքից»
Քաղաքական
19:43 13/07/2026

Ալիևը «փրկում է» Հայաստանին, որ «չտառապի վառելիքից»

Հայաթափ արած Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  մեդիա  գլոբալ  ֆորումում, իրենց «գերագույն» նպատակներից բացի, ներկայացրել է, թե Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի տեսքով ունի դիզվառելիքի «հուսալի աղբյուր»։ 

Ալիևը քննարկել է երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնագրերը և տարանցիկ փոխադրումը՝ նշելով, որ Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա տարբեր բեռներ։

«Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, մինչ օրս մատակարարվել է ավելի քան 10 000 տոննա նավթամթերք», — հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Ներկայիս իրավիճակում, երբ շատ երկրներ տառապում են վառելիքի պակասից, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ 

Զարմանալի է, որ նկատի ունենալով առանց Ադրբեջանի «վառելիքի պակասից տառապող» Հայաստան, Ալիևը նրան դեռ չի անվանել նաև «առանց ցորենի սովամահ եղող»։ 

Ադրբեջանի հետ ուտող-վառող իշխանության քաղաքականությունը դեռ շարունակում է Հայաստանի ելումուտը «կազմակերպել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալիևը «փրկում է» Հայաստանին, որ «չտառապի վառելիքից»