Եվրոպան պատժում է Ադրբեջանին, Ալիևը՝ Եվրոպային
Քաղաքական
18:15 13/07/2026

Եվրոպան պատժում է Ադրբեջանին, Ալիևը՝ Եվրոպային

Երկուշաբթի օրը նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը.  Բաքուն քննարկում է 46 անդամից բաղկացած կազմակերպությունից ամբողջությամբ դուրս գալու հարցը, այն բանից հետո, երբ 2024 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի քվեարկության իրավունքը կասեցվեց։

Նախագահի խոսքով՝ 46 անդամից բաղկացած կազմակերպության ղեկավարությունը խնդրում է գտնել լուծում, որը թույլ կտա Ադրբեջանին մնալ։

«Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կապ է հաստատել ինձ հետ և խնդրել է մեզ չանել դա և գտնել իրավիճակը բարելավելու միջոց», - ասել է նա։

Բեկումնային պահը, ըստ Ալիևի, 2024 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության քվեարկության իրավունքի կասեցումն էր։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել ՄԻԵԴ-ի  որոշմամբ՝  հունիսի 18-ին Ադրբեջանի դեմ կայացրած որոշման կապակցությամբ՝ այն որակելով անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի դրույթներին հակասող։

Նույն որոշումից էլի կլինի, երբ ՄԻԵԴ-ը անդրադառնա Ադրբեջանի՝ հայաստացի, արցախյան քաղաքացիներին և զինծառայողներին տանջամահ անելու մյուս փաստերին։

Այնպես որ՝ Ալիևի խոսքերը, թե ինչու են մտմտում ԵԽԽՎ-ից դուրս գալուն, ոչ այնքան 2024 թվականին քվեարկության իրավունքից զրկվելն էր, որքան՝  որ 2026 թվականին երեսով տրվեց ՄԻԵԴ կողմից Ադրբեջանի ոչ մարդկային բնավորությունն ու էությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվրոպան պատժում է Ադրբեջանին, Ալիևը՝ Եվրոպային